Վարդին օտար լեզվով հայհոյանքներ է սովորում` մրցակցի պաշտպանների դեմ կիրառելու համար

Վարդին օտար լեզվով հայհոյանքներ է սովորում` մրցակցի պաշտպանների դեմ կիրառելու համար

20/12/2024 - 15:27

Հեղինակավոր The Telegraph պարբերականը հետաքրքիր մանրամասներ է հայտնել անգլիական «Լեսթերի» ավագ և առաջատար Ջեյմի Վարդիի մասին։

Ըստ աղբյուրի` 37-ամյա հարձակվողը հանդիպումներից առաջ օտար լեզվով հայհոյանքներ է սովորում` լարված իրավիճակներում մրցակցի պաշտպանների դեմ կիրառելու համար։

Այդ հարցին անգլիացի ֆուտբոլիստը բավական լուրջ է մոտենում և ուշադրություն է դրաձնում, թե մրցակցի պաշտպաններն ինչ ազգություն ունեն, որպեսզի վիրավորելիս կարողանա արտահայտվել հենց նրանց մայրենի լեզվով։

Բայց այդ, վետերան հարձակվողն էներգետիկ ըմպելիքների սիրահար է և ամեն օր նվազագույնը 3 շիշ «Red Bull» է խմում։ Առաջին շիշը նա խմում է տանը, երկրորդը` ստադիոնում, որի հետ նախընտրում է ուտել պանրով և խոզապուխտով ծվածեղ։ Երրորդ շիշ «Red Bull»-ը Վարդին սովորաբար խմում է հանդիպումներից առաջ և այն համադրում է կրկնակի էսպռեսո տեսակի սուրճով։

Հավելենք, որ Ջեյմի Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թ. հուլիսից, 479 խաղում խփել 196 գոլ, կատարել 69 գոլային փոխանցում։ Նա «աղվեսների» պատմության լավագույն ռմբարկուն և ասիստենտն է, երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ Վերջին ցուցանիշով Վարդին հավասարվել է ակումբի նախկին դարպասապահ Կասպեր Շմեյխելին և հաջորդ խաղում կգերազանցի նաև նրան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023