Վարդին նշել է իր մանկության կուռքին
Անգլիացի լեգենդար հարձակվող, իտալական «Կրեմոնեզեի» նորեկ Ջեյմի Վարդին նշել է իր մանկության կուռքին, գրում է Football Italia-ն։
«Երբ փոքր էի, կուռքս Ալեքսանդրո Դել Պիերոն էր։ Նրա խաղը նայելն անհավանական էր։ Ինձ համար ոգեշնչող էր տեսնել` ինչպես է նա գոլեր խփում յուրաքանչյուր շաբաթ։
Այժմ, հայտնվելով Ա սերիայում, ես նույնպես ցանկանում այդպես անել»,- ասել է Վարդին։
Դել Պիերոն 1993-2012 թթ. հանդես է եկել «Յուվենտուսում», 705 խաղում 290 գոլ է խփել, կատարել 173 ասիստ։
38-ամյա Վարդին վերջերս է պայմանագիր ստորագրել «Կրեմոնեզեի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսանդրո դել Պիերո, Կրեմոնեզե, Յուվենտուս, Ջեյմի Վարդի