Վարանը խոսել է Ռեալից հեռանալու պատճառների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «Ռեալ Մադրիդից» հեռանալու պատճառների մասին.
«Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո երկրպագուները քեզ չեն շնորհավորում։ Նրանք միայն ասում են` «Շատ լավ է, իսկ այժմ կպայքարենք հաջորդի համար»։
Ես այդ մրցանակը հաղթել եմ ոչ թե մեկ, այլ չորս անգամ, սակայն երկրպագուներն ինձ միշտ նույն բանն են ասել։
Երբեմն ես մտածում եմ, որ պետք է գնահատել ունեցածդ, քան որ այն, ինչ ունես, արդեն իսկ լավ է, սակայն մենք միշտ չէ, որ միասին տոնում էինք թիմային հաջողությունները։ Օրինակ` Չեմպիոնների լիգայում վերջին հաջողությունից անմիջապես հետո սկսվեց աշխարհի առաջնությունը։
Երբեմն ես ցանկանում էի սեղմել հատուկ կոճակը, որպեսզի ամեն ինչ կանգնեցնեմ և նշեմ հաջողությունները։
Սակայն, հենց դա է «Ռեալին» ավելի յուրահատուկ ակումբ դարձնում, այդուհանդերձ ես ինչ-որ նոր բան էի ցանկանում փորձել և փոխել ակումբային գրանցումը։ Ոչ այն պատճառով, որ այդ ամենն ինձ դուր չէր գալիս և ոչ էլ այն պատճառով, որ ես այդ ամենին վատ էի վերաբերվում։
Ընդհակառակը, դա շատ լավ մտածելակերպ է. պարզապես ես ցանկանում էի նոր մարտահրավեր»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Վարանը 2011-2021 թթ. հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 360 հանդիպում` դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
28-ամյա պաշտպանը 2021 թ. օգոստոսին 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ