Վաս . «Կիսաեզրափակչում 11-մետրանոց նշանակելու համար պետք է ավելի ակնհայտ խախտում եղած լինի»

Վաս . «Կիսաեզրափակչում 11-մետրանոց նշանակելու համար պետք է ավելի ակնհայտ խախտում եղած լինի»

08/07/2021 - 14:07

Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Դանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 զիջեց Անգլիայի ընտրանուն` լքելով պայքարը։

Անգլիայի հավաքականը հաղթական գնդակը խփել է 104-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի վաստակած 11-մետրանոցից հետո, որը միայն երկրորդ փորձից դարպասի գրավումով է ավարտել Հարի Քեյնը։

Շատերի կարծիքով, այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին սխալ որոշում է կայացրել` նշանակելով այդ 11-մետրանոցը։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել նաև Դանիայի հավաքականի եզրային պաշտպան Դանիել Վասը.

«Ըստ իս` կիսաեզրափակիչ խաղում 11-մետրանոց նշանակելու համարվ պետք է ավելի ակնհայտ խախտում եղած լինի։ Մենք դիտեցինք այդ դրվագի կրկնապատկերը, սակայն որևէ խախտում չնկատեցինք։ Հավանաբար մրցավարի որոշման վրա ազդեցին անգլիացի երկրպագուները։ Շատ կասկածելի որոշում էր։

Մենք հիասթափված ենք կիսաեզրափակչում պարտվելու և մրցավարի կայացրած մեծ սխալի պատճառով։ Հիասթափությունը ավելի մեծ է լինում, երբ ամեն ինչ մրցավարն է որոշում։

Մենք ֆանտաստիկ մրցաշար անցկացրինք, սակայն հասնել կիսաեզրափակիչ և խաղալ «Ուեմբլիում», բայց դուրս մնալ մրցավարի սխալի պատճառով…. ցավալի է»,- եզրափակել է Վասը, ում խոսքերը մեջբերում է B.T.-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023