Վան Նիստելռոյի նորամուտը հաջող էր. Լեսթերը հաղթեց Վեսթ Հեմին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
«Աղվեսները» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյի օրոք առաջին հանդիպումն անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերի գոլերը խփեցին Ջեյմի Վարդին, Բիլալ Էլ Խանուսն ու Պաթսոն Դաքան, «մրճահարներից» աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը։
«Լեսթերը» միավորների քանակը հասցրեց 13-ի և 15-րդ տեղում է։ «Վեսթ Հեմը» 15 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Բիլալ Էլ Խանուս, Լեսթեր, Նիկոլաս Ֆուլկրուգ, Պաթսոն Դաքա, Ջեյմի Վարդի, Ռուդ վան Նիստելռոյ, Վեսթ Հեմ