Վան Բրոնխորստ. «Մեր օրը չէր. ամեն ինչ արեցինք հաղթելու համար»
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ռեյնջերսը» 11-մետրանոցներով պարտվեց «Այնտրախտին». հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել շոտլանդական ակումբի գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնխորստը.
«Մեր օրը չէր. մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ 11-մետրանոցները կարծես վիճակախաղ լինեն։ Շատ ցավալի է. չէ՞ որ մենք այդքան մոտ էինք գավաթին։
Ֆիզիկապես մեզ համար դժվար էր։ Ստիպված էի փոփոխություններ կատարել, քանի որ ֆուտբոլիստները շատ հոգնել էին։ Ընդ որում, դա վերաբերում է երկու ակումբներին»,- նշել է հոլանդացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Եվրոպա-լիգա, Ջովանի վան Բրոնխորստ, Ռեյնջերս