Վահան Բիչախչյանը ճանաչվել է Էկստրակլասայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է լեհական Էկստրակլասայի պաշտոնական կայքը, առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Պոգոն Շեցինի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
22-ամյա կիսապաշտպանը Էսկտրակլասայի շրջանակում փետրվար ամսին մասնակցել է 4 հանդիպման և խփել է 2 գոլ, իսկ «Ստալ Մելեցի» դեմ խաղում 90+4-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը դարձել է ինքնագոլի հեղինակ, ինչից հետո «Պոգոնը» հաղթանակ է կորզել։
Նշենք` օրեր առաջ «Պոգոնի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ Վահանը, ստանալով ձայների 92%-ը, ճանաչվել է նաև ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան