Էկստրակլասան Բիչախչյանի գոլը, որպես ինքնագոլ,  գրանցել է մրցակցի դարպասապահի անվան դիմաց🎥

Էկստրակլասան Բիչախչյանի գոլը, որպես ինքնագոլ, գրանցել է մրցակցի դարպասապահի անվան դիմաց🎥

22/02/2022 - 11:39

Լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին»։

«Պոգոնի» կազմում հանդիպմանը մասնկացեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։

90+3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հենց Վահանի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում, ու հյուրերը կորզեցին հաղթանակ։

Սկզբում գոլը գրանցվել էր հայազգի կիսապաշտպանի անվան դիմաց, սակայն հետագայում Էկստրակլասան այն, որպես ինքնագոլ, գրանցեց «Ստալի» դարպասապահ Ռաֆալ Ստրոնչեկի անվան դիմաց, քանի որ գնդակը միայն նրա թիկունքից անդրադառնալուց հետո հայտնվեց դարպասում։

Հավելենք, որ «Պոգոնն» այդ հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր, շրջանցեց «Լեխին» ու դարձավ առաջնության առաջատար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023