Վալվերդեի գոլը դրամատիկ ոչ-ոքի պարգևեց Ուրուգվային Անգլիայի դեմ խաղում 🎥
Անգլիայի և Ուրուգվայի ազգային հավաքականները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացրել` գրանցելով մարտական ոչ-ոքի (1:1)։
«Երեք առյուծներից» հաշիվը 81-րդ րոպեին բացեց Բեն Ուայթը։
«Արսենալի» պաշտպանը նախորդ 4 տարիներին հրաժարվում էր խաղալ ազգային թիմում` «երեք առյուծների» կազմում խփելով առաջին գոլը։
Հյուրերին 90+4-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով պարտությունից փրկեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
Անգլիան մարտի 31-ին նույն մարզադաշտում կհանդիպի նաև Ճապոնիայի հավաքականին։
Ուրուգվայն էլ նույն օրը Թուրինի «Ալիանց» ստադիոնում կմրցի Ալժիրի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml