«Վալենսիան» դրամատիկ հաղթանակ է տարել` հեռանալով վտանգավոր գոտուց 🎥
«Վալենսիան» դրամատիկ հաղթանակ է տարել` հեռանալով վտանգավոր գոտուց 🎥
25/01/2026 - 01:06

Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Վալենսիան» տնային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։

«Չղջիկներից» դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ուգո Դուրոն, Էերայ Ջյոմերթն ու Լարժի Ռամազանին։ Վերջինն իր թիմի հաղթական գոլը խփեց 90+4-րդ րոպեին։

«Էսպանյոլից» գոլ խփեց Ռամոն Տերացը, իսկ մրցակցի պաշտպան Խոսե Կոպետեն գրավեց սեփական դարպասը։

«Վալենսիան» 23 միավորով բարձրացավ 14-րդ տեղ։ Ակումբը 4 միավորով առաջ անցավ վտանգավոր գոտում գտնվող «Ալավեդից», որը զբաղեցնում է 18-րդ տեղը։ «Էսպանյոլը» 34 միավորով 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025