Տոկիո-2020. Վազգեն Թևանյանն իմացավ իր մրցակցին
Տոկիո-2020-ը մոտենում է իր ավարտին։
Օգոստոսի 6-ին պայքարը կսկսի Հայաստանի վերջին ներկայացուցիչը. միչև 65 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը։
Արդեն կայացել է այդ քաշային կարգի վիճակահանությունը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 21-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցելու է Ռուսաստանի օլմպիական կոմիտեն ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովի դեմ։
Ռաշիդովը 2019 թ. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, իսկ 2017-ին Փարիզում ու 2018-ին Բուդապեշտում` արծաթե մեդալակիր, սակայն այդ ժամանակ հանդես է եկել մինչև 61 կգ քաշային կարգում։
Ռաշիդովը 2016 ու 18 թվականներին էլ դարձել է Եվրոպայի չեմպիոն, սակայն այդ անգամ հանդես է եկել համապատասխանաբար 57 ու 61 կգ քաշային կարգերում։
Այսպիսով, կարելի է ասել, որ Վազգեն Թևանյանին հենց մեկնարկից անչափ բարդ մրցակից է բաժին հասել։
Հավելենք, որ Վազգեն Թևանյան – Հաջիմուրադ Ռաշիդով գոտեմարտը կկայանա օգոստոսի 6-ին` Երևանի ժամանակով 6:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր