Վազգեն Թևանյանի և Հաջի Ալիևի միջև տեղի ունեցած բախումը🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Վազգեն Թևանյանը (65 կգ) մրցաշարի 1/4 եզրափակիչում 12:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Հաջի Ալիևին` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Գոտեմարտի ավարտից 22 վայրկյան առաջ ադրբեջանցի ըմբիշը սադրեց Թևանյանին, ինչից հետո կողմերի միջև բախում տեղի ունեցավ։
Բարեբախտաբար, ամեն ինչ հարթ ավարտվեց Թևանյանի համար. մրցավարները 1 միավոր տվեցին հայ ըմբիշին, ինչից հետո գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Հաջի Ալիև, Վազգեն Թևանյան