Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը լքեց պայքարը

Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը լքեց պայքարը

06/08/2021 - 13:34

Տոկիո-2020-ի շրջանակում օգոստոսի 6-ին պայքարի մեջ մտավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը։

Մինչև 65 կգ քաշային կարգում պայքարն սկսեց ազատ ոճի ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։

Մեր մարզիկը 1/8 եզրափակիչում մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովի դեմ, սակայն պարտվեց 1:6 հաշվով։

Հետագայում Ռաշիդովը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն 2:3 հաշվով զիջեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին։

Ռաշիդովը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Վազգեն Թևանյանը, ցավոք, մնաց ձեռնունայն։

Այսպիսով, Հայաստանի համար օլիմպիական խաղերն ավարտված են, քանի որ այլևս չունենք որևէ մասնակից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023