Սևիկյանը մոտ է Ֆերենցվարոշից հեռանալուն և նոր ակումբ ունենալուն

Սևիկյանը մոտ է Ֆերենցվարոշից հեռանալուն և նոր ակումբ ունենալուն

27/08/2024 - 20:26

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա հունգարական «Ֆերենցվարոշից»։

«Чемпионат»-ը գրում է, որ «Ֆերենցվարոշը» ցանկանում է վարձավճարով բաց թողնել հայ ֆուտբոլիստին։

23-ամյա կիսապաշտպանի վարձակալության հարցում հունգարական ակումբն արդեն համաձայնության է հասել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Սևիկյանը նույնպես համաձայն է կարիերայի այդ շարունակությանը։

Ըստ աղբյուրի` «երկաթուղայինները» Սևիկյանի վարձակալության համար «Ֆերենցվարոշին» վճարելու են 200 հազ. եվրո։

Հիշեցնենք, որ Սևիկյանը 2024 թ. հունվարին է 1,2 մլն եվրոյով «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023