Սևիկյանը ճանաչվել է Ֆերենցվարոշի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ 🎥
Էդգար Սևիկյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա կիսապաշտպանը Հունգարիայի առաջնության 31-րդ տուրի` «Դեբրեցենի» դեմ տնային խաղից (5:1) առաջ հատուկ մրցանակ է ստացել։
Հայ ֆուտբոլիստն անցնող ամսին 7 խաղում խփել է 2 գոլ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ռուսական «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։ Նա նոր ակումբի կազմում 13 խաղում խփել է 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Սևիկյան, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, ՖԵրենցվարոշ