Սևիկյանը հաղթական գոլ խփեց «Ֆերենցվարոշի» կազմում 🎥
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենվարոշն» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կալրսռուեին»։
«Ֆերենցվարոշի» կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և 82-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։
Ռոբի Քինի գլխավորած թիմից հաշիվն էլ բացել էր «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան։
23-ամյա Սևիկյանը հունգարական ակումբ վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել։ Նա 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Մոսկվայի «Լոկոտիվում», որի կազմում 20 խաղում դարպասի ոչ մի գրավմամբ աչքի չէր ընկել։
«Ֆերենցվարոշի» հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին կամ 23-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Հայաստանի չեմպիոն «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի հենց «Ֆերենցվարոշին»։
Հունգարիայի առաջնությունում Բուդապեշտը ներկայացնող ակումբը պայքարը կսկսի հուլիսի 26-ին` ՄՏԿ-ի դեմ խաղով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդգար Սևիկյան, Կարլսրուե, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Նաբի Կեյտա, Նոա, Չեմպիոնների-լիգա, Ռոբի Քին, ՖԵրենցվարոշ