Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա

26/07/2024 - 17:03

Հունգարական «Ֆերենցվարոշի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։

«Матч ТВ»-ին հայտնի է դարձել, որ Հունգարիայի բազմակի չեմպիոնը ռուսական շուկայում տարբերակներ է փնտրում, որպեսզի հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրի որևէ ակումբի։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. ձմռանն է 1,2 մլն եվրոյով ռուսական «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Սևիկյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023