Marca-ն գնահատել է Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստների գործողությունները, բացի Ումտիտիից

Marca-ն գնահատել է Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստների գործողությունները, բացի Ումտիտիից

11/02/2021 - 15:06

Marca-ն գնահատել է Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակչի «Սևիլիա» – «Բարսելոնա» (2:0) առաջին հանդիպման ֆուտբոլիստների գործողությունները։

Միակ ֆուտբոլիստը, ում անվան դիմաց պարբերականը ոչինչ չի լրացրել, դարձել է կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին։

Բանն այն է, որ ֆրանսիացի պաշտպանն իր մեղավորությունն է ունեցել «կապտանռնագույնների» ընդունած երկու գոլերի դեպքերում և փոխարինվել է հանդիպման 90-րդ րոպեին։

Որպես կանոն՝ իսպանական պարբերականը չի գնահատում այն ֆուտբոլիստների գործողությունները, որոնց խաղը համարում է ձախողված։

«Բարսելոնայի» կազմում երկու աստղ գնահատականի են արժանացել թիմի ավագ Լեո մեսսին, ինչպես նաև Ուսման Դեմբելեն և Ֆրենկի դե Յոնգը, իսկ Անտուան Գրիզմանն ստացել է միայն մեկ աստղ։

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն և կիսապաշտպան Ժոան Ժորդանն այդ խաղում արժանացել են առավելագույն գնահատականի․ նրանց անվան դիմաց 3-ական աստղ կա։

Տեղեկացնենք, որ Ումտիտին ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերի շրջանակում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է ընդամենը 9 հանդիպման և չի կարողացել աչքի ընկնել օգտակար գործողությամբ։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023