Դրամա! Սևիլիայի դարպասապահը փրկում է իր թիմին պարտությունից🎥
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։
Տանտերերը 44-րդ րոպեին Ֆաբիան Օրելյանայի հստակ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էին 1:0 հաշվով։
Անդալուսական ակումբը պարտությունից խուսափեց միայն հանդիպման 90+4-րդ րոպեին։ Իր թիմի վերջին գրոհներից մեկի ժամանակ մրցակից տուգանային հրապարակ էր գնացել նաև «Սևիլիլիայի» դարպասապահ Բոնոն, ով անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում ամենաարագը կողմնորոշվեց և հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը` ապահովելով հանդիպման գերդրամատիկ ավարտը։
Այսպիսով, խաղն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ կողմերը միավորը կիսեցին։
Այս ոչ-ոքիից հետո «Սևիլիան» վաստակեց 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
«Վալյադոլիդն» էլ 27 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոնո, Լա-լիգա, Խուլիեն Լոպետեգի, Սևիլիա, Ֆաբիան Օրելյանա