Սքոուլզ. ««Արսենալը» կարող է լինել ԱՊԼ-ի վատագույն չեմպիոնը»
Սքոուլզ. ««Արսենալը» կարող է լինել ԱՊԼ-ի վատագույն չեմպիոնը»
28/01/2026 - 10:44

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար, նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Արսենալը» կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ վատագույն չեմպիոնը, գրում է Daily Mail-ը։

««Արսենալը» կարող է լինել Պրեմիեր լիգայի վատագույն չեմպիոնը։ Եթե մրցաշրջանի թիմը հավաքենք ու ընտրենք հարձակման գծից չորս ֆուտբոլիստ, «Արսենալից» ոչ ոք չէր ընդգրկվի այդ ցանկում։ Միակ բացառությունը, թերևս, Սական է, բայց չեմ կարծում, որ նա փայլում է։ Այս մրցաշրջանում նա քիչ է արդյունավետ գործողություններ կատարում։

Նայեք նախորդ տարվա չեմպիոնին` «Լիվերպուլին», որը հիասքանչ էր»,- ասել է Սքոուլզը։

«Արսենալը» 23-րդ տուրից հետո 50 միավորով Պրեմիեր լիգայի առաջատարն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ունի 46 միավոր։ «Ասթոն Վիլան» նույնքան միավորով երրորդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` 38 միավորով չորրորդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025