Պիոլի․ «Խաղից առաջ կհամաձայնեինք 1։1 հաշվին, սակայն այժմ գիտնեք, որ ավելին կարող էինք»
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին վերլուծել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին հանդիպումը, որն ավարտվեց 1։1 հաշվով․
«Մենք ձգտում ենք «Միլանն» ավելի լավը դարձնել և վերադարձնել նրա նախկին համբավը, ինչի համար նման հանդիպումները ամենահարմար տարբերակներն են, և ես ուրախ եմ խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «ՄՅՈՒ»-ն է։
Խաղը ստացվեց, արդյունքը գոհացնում է, սակայն մեզ անհրաժեշտ է ևս մեկ անգամ նման գերազանց խաղ խաղալ, որպեսզի կարողանանք հաղթահարել նման ակումբի արգելքը։
Ես պարբերաբար ասում եմ տղաներին, որ մարզում եմ ոչ սովարական ֆուտբոլիստների, այլ անհավանական տղաների, որոնք ունակ են ամեն խաղի ժամանակ նվիրվել 100%-ի չափով։ Նրանք, պարզապես, հիանալի ֆուտբոլիստներ են։
Խաղից առաջ կհամաձայնեինք 1։1 հաշվին, սակայն այժմ գիտնեք, որ ավելին կարող էինք։ Այս թիմը շատ ուժեղ ուգի ունի, և մենք ցանկանում ենք վերահսկել ցանկացած հանդիպում, սակայն այնպես, ինչպես մենք խաղում ենք հիմա, պահանջում է ճափազանց մեծ կենտրոնացվածություն յուրաքանչյուր ֆուտբոլիստից։
Չնայած մենք հիմա շատ խիտ խաղային գրաֆիկ ունենք՝ տղաները չեն թուլացնում խաղի տեմպը։ Ես, պարզապես, չգիտեմ, թե ինչ հաճոյախոսություններ օգտագործեմ նրանց գովելիս»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ «ռոսոներիների» հարկի տակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Միլան, Ստեֆանո Պիոլի