Սպեցիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ինտերին🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով։
Լեոնարդո Սեմպլիչիի թիմին հաղթանակ պարգևեցին Դանիել Մալդինիի և Մբալա Նզոլայի խփած գոլերը։
Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
«Ներաձուրիների» միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն, ով նույնպես աչքի ընկավ 11-մետրանոցից։
Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ միլանյան ակումբի կազմից 11-մետրանոցից չկարողացավ աչքի ընկնել Լաուտարո Մարտինեսը, ում հարվածից հետո «Սպեցիային» փրկեց դարպասապահ Բարթոլոմեյ Դրագովսկին։
Առհասարակ, լեհ դարպասապահը հիանալի հանդիպում անցկացրել` կատարելով 6 սեյվ։
Այս հաղթանակից հետո «Սպեցիան» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
«Ինտերը», 50 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դանիել Մալդինի, Ինտեր, Լեոնարդո Սեպլիչի, Հենրիխ-Մխիթարյան, Մբալա Նզոլա, Ռոմելու-Լուկակու, Սիմոնե Ինձզագի, Սպեցիա