Սպերցյանի տրանսֆերի համար ևս ակումբ է առաջարկ արել «Կրասնոդարին»
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարիերայի շարունակության ևս երկու տարբերակ ունի, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկ են արել նաև ֆրանսիական «Լանսն» ու պորտուգալական «Պորտուն»։
«Պորտուն» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո ու գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։ «Լանսն» էլ առաջարկել է 12 միլիոն եվրո ու հավելավճարներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանին ձեռք բերելու համար անգլիական «Սաութհեմփթոնը» տրանսֆերային նոր առաջարկ է արել «Կրասնոդարին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Իվան Կարպով, Լանս, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Պորտու, Սաութհեմփթոն, տրանսֆերներ