Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք անվանի ակումբներ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, 22-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում են ցանկանում տեսնել ՊՍՎ-ն, «Լացիոն» ու «Վիլյառեալը»։
Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի հաջորդ ամենահավանական ակումբը հենց ՊՍՎ-ն է, որի ներկայացուցիչները 2022 թ. նոյեմբերին շփվել է Սպերցյանի շրջապատի հետ։
Բացի դրանից, «կարմրասպիտակների» սկաուտները մշտապես հետևում են Սպերցյանի խաղին։
Նշենք, որ ավելի վաղ Սպերցյանի անունը կապվում էր մեկ այլ հոլանդական ակումբի` «Ֆեյենորդի» հետ, իսկ, ըստ հեղինակավոր Transfermarkt.com կայքի, հայ ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Ռեալ Մադրիդը»։
Transfermarkt-ը Սպերցյանի` «արքայական» ակումբի շարքերը համալրելու հավանականությունը գնահատում է 32, իսկ ՊՍՎ տեղափոխությունը` 73%։
Ամեն դեպքում, հաղորդվում է, որ Սպերցյանն ու «Կրասնոդարի» ղեկավարությունը հասել են համաձայնության, որ հայ ֆուտբոլիստն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանալու ակումբից։
22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, սակայն այժմ կենտրոնացած է միայն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին պատրաստվելու վրա։
Հավելենք, որ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդուարդ Սպերցյան, Լացիո, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, ՊՍՎ, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ, տրանսֆերներ