Սպալետին հաստատել է. նա հեռանում է Նապոլիից
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ակումբից.
«Երբեմն մենք բաժանվում ենք նաև մեծ սիրո պատճառով։ Ես հեռանում եմ և չեմ մնալու ակումբի ղեկին։ Չկա որևէ տարբերակ, որ դիրքորոշումս փոխեմ։
«Նապոլին» միայն լավագույնին է արժանի, իսկ ես այժմ չեմ կարող դա տալ ակումբին։
Շաբաթներ առաջ ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ ինձ մեկ տարի հանգիստ է անհրաժեշտ։ Ես չեմ աշխատելու որևէ այլ ակումբում։ Ես հանգստանալու եմ մեկ տարի»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը նույնպես հաստատել է, որ 64-ամյա մասնագետը լքելու է գլխավոր մարզիչ պաշտոնը.
«Այո՛, Սպալետին ինձ ասել է, որ մտադիր է աշխատանքային դադար վերցնել։ Ես նրան չեմ կարող մերժել, քանի որ շատ բան է տվել «Նապոլիին»»,- նշել է Դե Լուրենտիսը։
Հավելենք, որ Լուչիանո Սպալետին «Նապոլին» մարզում էր 2021 թ. հունիսից։ Նրա գլխավորությամբ ակումբը 2022/23 մրցաշրջանում դարձավ Ա սերիայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Աուրելիո Դե Լաուրենտիս, Լուչիանո-Սպալետի, Նապոլի