Սպալետիի նորամուտը հաջող էր. «Յուվեն» հաղթեց «Կրեմոնեզեին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Կրեմոնեզեին»։
«Բիանկոներիից» գոլերը խփել են Ֆիլիպ Կոստիչն ու Անդրեա Կամբիազոն։ Տանտերերից դարպասի գրավմամբ աչքի է ընկել անգլիացի լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին։
Թուրինյան գրանդն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ։
«Յուվեն» 18 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Կրեմոնեզեն» 14 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am