Սուպեր Սաքո! Ադամյանի դուբլը Սլովանի դարպասը🎥
Նոյեմբերի 5-ին կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը, որի շրջանակում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Սլովան Լիբերեցին»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մնացել էր «գյուղացիների» պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։
Դուրս գալով փոխարինման՝ Սուպեր Սաքոն ընդամենը 15 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց և դրեց հանդիպման վերջակետը։ Ադամյանն առաջին գոլը խփեց 71, իսկ երկրորդ գոլը՝ 76-րդ րոպեին։ Հավելենք, որ այս գոլերը Ադամյանի համար առաջինն էին սույն թվականի հունվարի 26-ից ի վեր։
«Հոֆֆենհայմի» կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև Մունաս Դաբուրը, իսկ գոլ էլ խփեց Ֆլորիան Գրիլիչը։
# Եվրոպա-լիգա, Հոֆֆենհայմ, Մունաս Դաբուր, Սարգիս-Ադամյան, Սլովան Լիբերեց, Ֆլորիան Գրիլիչ