Սուարեսը գերազանցել է Մեսսիի տպավորիչ ռեկորդը
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Վենեսուելայի ընտրանու նկատմամբ։
Ուրուգվայցիների վերջին գոլը խփեց Լուիս Սուարոսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, 35-ամյա հարձակվողը աշխարհի առաջնության ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլերի շրջանալում խփեց իր 28-րդ գոլը։
Այդ ցուցանիշով «Էլ Պիստոլերոն» դարձավ այդ գոտու պատմության լավագույն ռմբարկուն` շրջանցելով Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիին, ում ակտիվում կա 27 գոլ։
Նշենք, որ, անկախ գոտուց, աշխարհի առաջնության որակավորման փուլերի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում Սուարեսը բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Նշենք, որ ԱԱ որակավորման փուլերի պատմության լավագույն ռմբարկուն Կառլոս Ռուսին է (Գվատեմալա), ով խփել է 39 գոլ։ Ռուիսին հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 36 գոլ), Ալի Դաեին (Իրան, 34 գոլ) և Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, 29 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալի Դաեի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Կարլոս Ռուիս, ԿՈՆՄԵԲՈԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Ուրուգվայի հավաքական, Ռոբերտ-Լևանդովսկի