Սողոմոնյանը` ռուս ֆուտբոլիստներին վիզա չդրամադրելոը մասին

Սողոմոնյանը` ռուս ֆուտբոլիստներին վիզա չդրամադրելոը մասին

12/07/2024 - 19:39

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների` արտերկիր մուտքի վիզա չտրամադրելու մասին.

«Մեր ռուս խաղացողներին վիզա չի տրամադրվել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի Մինսկի «Դինամոյի» դեմ խաղի (0:0) համար, որը կայացել է Հունգարիայում։ Ցավոք, այդ խնդիրը կրկնվում է արդեն որերորդ տարին։

Մենք խիստ զայրացած ենք, քանի որ ֆուտբոլը քաղաքականության մաս չէ։ Այդ ամենով խախտվում են արդարության հիմնարար սկզբունքները։ Բոլորն էլ գիտեն, որ ռուս ֆուտբոլիստները, մեկնելով արտերկիր, միայն մեկ նպատակ ունեն` խաղալ ֆուտբոլ։ Նրանցից ոչ մեկը որևէ այլ նպատակ չունի։

Ընդ որում, սա ոչ թե ՈՒԵՖԱ-ի, այլ դեսպանությունների խնդիներն է, որոնք սպորտային սկզբունքներով չեն առաջնորդվում։ Կարծում եմ` այդ խնդիրը կարող է լուծվել միայն ՈՒԵՖԱ-ի ու տեղի ֆուտբոլի ֆեդերացիաների միջնորդությամբ։

Նախորդ տարի մենք դիմել էինք ՈՒԵՖԱ-ի օգնությանը և խնդրել աջակցել վիզաների տրամադրման հարցում, բայց որևէ արդյունք չի տվել։ Ալեքսանդր Չեֆերինը (խմբ.` ՈՒԵՖԱ-ի նախագահը) անձամբ զանգահարել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն և խնդրել է վիզա տրամադրել մեր ֆուտբոլիստներին, երբ պետք է խաղայինք շվեդական «Կալմարի» ու նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Բայց, այդ երկրները շատ դժվար են ռուս խաղացողներին մուտքի վիզա տալիս, ինչի պատճառով շատ լուրջ խնդիրներ ենք ունեցել»,- Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Նշենք, որ «Դինամոյի» դեմ առաջին հանդիպումը վիզա չստանալու պատճառով բաց է թողել Հայաստանի գործող չեմպիոնի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023