Սոլ Քեմբելը կարծում է, որ կորոնավիրուսը հատուկ «սպանում» է սևամորթներին
«Տոտենհեմի» և «Արսենալի» նախկին պաշտպան Սոլ Քեմբելը վիճելի փաստարկ է առաջ քաշել կորոնավիրուսի հետ կապված․
«Այս վարակը բնության սխա՞լն է, իսկ հնարավոր է կանխամտածվա՞ծ վարակ է։ Հետաքրքիր է՝ այս վարակը մտադրված «հարձակվո՞ւմ» է որոշակի արյան խումբ ունեցող մարդկանց վրա»,- գրել է Քեմբելը Twitter-ում՝ գրառմանը կցելով այն նյութը, որտեղ նշվում է, որ սևամորթների մահանալը Covid-19 վարակից չորս անգամ ավելի հավանական է, քան սպիտակամորթներինը։
Հիշեցնենք, որ Սոլ Քեմբելը «Տոտենհեմի» կազմում հանդես է եկել 1992-2001 թթ․, իսկ «Արսենալի» կազմում՝ 2001-2006 թվականներին, ինչպես նաև 2010-11 մրցաշրջանում։ Քեմբելը «զինագործների» կազմում 2002 և 2004 թվականներին դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն։
# ԱՊԼ, Արսենալ, կորոնավիրուս, Սոլ Քեմբել, Տոտենհեմ