Սկանդալային մրցավարը կսպասարկի «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպումը
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» կմցրի հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեա։
Եզրային մրցավարներ – Իվան Մասո Գրանադո, Ասիեր Պերես դե Մենդիոլա։
VAR համակարգի պատասխանատուներ – Կառլոս դել Սերո Գարնդե, Պաբլո Գոնսալես Ֆուերտես։
Չորրորդ պաշտոնյա – Ադրիան Կորդերո Վեգա։
Դե Բուրգոս Բենգեոչեան կարիերայում 194 հանդիպում սպասարկել է Իսպանիայի Լա լիգայում, 36 հանդիպում` երկրի գավաթի խաղարկությունում։
Բասկ մրցավարն ապրիլին կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» (3:2) եզրափակիչ հանդիպումից առաջ սկանդալային հայտարարությամբ էր աչքի ընկել։ Նա նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ արտասվել էր և նշել.
«Երբ դպրոցում երեխայիդ ասում են, որ իր հայրը «գող» է, և նա տուն է գալիս արցունքներն աչքերին, շատ ծանր հարված է։ Միակ բանը, որն ուզում եմ անել այն է` որդուս կշարունակեմ դաստիարակել այնպես, որ նա իմանա` իր հայրն անկեղծ մարդ է, որը նույնպես սխալվում է, ինչպես յուրաքանչյուր մարդ։
Իրավիճակն ինձ համար շատ բարդ է. ոչ-ոքի նման զգացողություն չեմ ցանկանա։ Երբ այս օրն ավարտվի, կցանկանամ, որ որդիս հպարտանա իր հորով, ինչպես նաև մրցավարությամբ, որը նաև արժեքներ է թելադրում։
Այն ամենը, ինչ զգում են իմ շատ գործընկերներ, անարդար է։ Սա վերաբերվում է ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մենկապատանեկան ֆուտբոլին։ Յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք` ի՞նչ ուղղությամբ ենք ցանկանում գնալ և ի՞նչ ենք ցանկանում սպորտից ու ֆուտբոլից։
Քնադատություներն ինձ համար միևնույն են։ Սովորաբար դրանք թունավոր քննադատություններ են, որոնք ուղղված են մրցավարական համակարգին և անձամբ ինձ։ Ես պետք միշտ ուսումնասիրեմ և հասկանամ, թե ինչը պետք է բարելավեմ և կատարելագործեմ»,- 39-ամյա մրցավարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հանդիպումից առաջ «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը քննադատել էր Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեային և նրա մասնակցությամբ թույլ տված սխալներով տեսանյութ հրապարակել։
Դե Բուրգոս Բենգեոչեան կարիերայում չորս Էլ կլասիկո է սպասարկել։ 2017 թ. Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում նույնպես սկանդալային գործողությամբ էր աչքի ընկել, երբ դաշտից հեռացրել էր «Ռեալի» վինգեր Կրիշտիանու Ռոնալդուին։ Այդ խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։
Հավելենք, որ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Նոա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռիկարդո դե Գուրգո Բենգոեչեա, ՖԵրենցվարոշ