Սկանդալային բացահայտում իսպանական Լա լիգայից
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Օսասունայի» նախկին քարտուղար Անխել Վիսկայը դատավարության ժամանակ հաստատել է, որ ակումբը ժամանակին զբաղվել է պայմանավորված հանդիպումների կազմակերպմամբ։
Այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել 2012/13 և 2013/14 մրցշրջաններում, երբ պայքարում էր տեղը բարձրագույն լիգայում պահպանելու համար։ Ըստ Անխել Վիսկայի՝ ակումբը հաղթանակի համար վճարել է «Բետիսին» և «Խետաֆեին», իսկ ոչ-ոքի արդյունքի համար «Էսպանյոլին»։
Գործ է հարուցվել 11 անձանց դեմ, որոնցից 6-ը «Օսասունայի» նախկին ղեկավարներից են, 3-ը «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ, և երկու անշարժ գույքի գործակալների դեմ, ովքեր ներգրավված են եղել այդ գործարքների մեջ։
Վիսկայի խոսքերով, Պամպլոնան ներկայացնող ակումբը «Խետաֆեին» առձեռն վճարել է 400 հազար եվրո, որպեսզի պարտվի այդ հանդիպումը, իսկ հաջորդ մրցաշրջանում «Բետիսը» ստացել է 250 հազար եվրո։
«Օսասունան» ևս 150 հազար եվրո վճարել է «Վայլադոլիդին»՝ «Դեպորտիվոյին», «Բետիսին», ինչպես նաև «Սելտային» հաղթելու համար։ «Դեպորտիվոն» և «Սելտան» 2012/13 մրցաշրջանում «Օսասունայի» հետ պայքարում էին տեղը Լա լիգայում պահապանելու համար։
Հաջորդ մրցաշրջանում «Օսասունան» 250 հազար եվրո վճարել է «Էսպանյոլին»՝ ոչ-ոքիի համար։ Վաստակած միավորը Բարսելոնան ներկայացնող ակումբին թույլ է տվել տեղը պահպանել Լա լիգայում, իսկ «Օսասունան», անկախ ամեն ինչից, դուրս է մնացել։
Նախկին քարտուղարը նաև հավելել է, որ ևս 400 հազար եվրո վճարվել է «Բետիսին», որն այդ ժամանակ արդեն դուրս էր մնացել բարձրագույն լիգայից, «Վալյադոլիդին» հաղթելու համար։ «Օսասունայի» ղեկավարությունը կարծել է, որ առանց ֆինանսական աջակցության անդալուսական ակումբը շահագրգռված չէր լինի հաղթելու։
«Բետիսի» երեք նախկին ֆուտբոլիստներ Ժորդի Ֆիգերասը, Խավի Տոռեսը, ինչպես նաև Անտոնիո Ամայան կկանգնեն դատարանի առջև։
Վիսկայն անմիջապես այս ամենի մասին անմիջապես պատմել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասին այն ժամանակ, երբ իմացել է, որ լիգան հետաքննություն է սկսել կատարվածի վերաբերյալ։ Այս խոստովանությունը գործի ընթացքին այնքանով է օգնել, որ գործն այժմ դատարանում է։
# Բետիս, Էսպանյոլ, Լա-լիգա, Վալյադոլիդ, Օսասունա