Սիմոնե Ինձզագին խոսել է Մխիթարյանի ստացած վնասվածքի մասին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 82-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Հանդիպումից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին խոսել է հայ ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին.
«Նա պարզապես հարված է ստացել։ Ես անհանգստացած չեմ։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանն, ապա ես տղաներին խնդրել էի այն լավ սկսել։
Մենք խաղում էինք այնպիսի մարզադաշտում, որը մշտապես ճնշում է գործադրում մրցակցի վրա, սակայն մենք ակնթարթորեն ազդեցինք հանդիպման ելքի վրա` խփելով երկու գոլ։
Երկրորդ կեսում մենք լավ էինք կառավարում խաղն` առանց շատ տանջվելու։
Ես գոհ եմ, թե ինչպես են տղաները յուրաքանչյուր օր տքնաջան աշխատում և մարզվում»,- 47-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Sempre Inter-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի