Սիլվա. «Թվում էր, թե կարող ենք ավելի խոշոր հաշվով հաղթել»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան.
«Հաշվի առնելով, թե ինչպես էինք պրեսինգ անում, ինչպես էինք վերահսկում խաղն ու պահեր ստեղծում` կարող եմ ասել, որ մենք առաջին 20 րոպեների ընթացքում շատ լավ տեսք ունեինք։
90 րոպեների ընթացքում թվում էր, թե մենք կարող ենք հաղթել ավելի խոշոր հաշվով։ Ցավոք, չկարողացանք օգտվել երկու գնդակի առավելությունից։
Սա Չեմպիոնների լիգան է, մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Ամեն դեպքում, լավ արդյունք ենք գրանցել ու պատրաստվում ենք հաջորդ խաղին։
Մեր երկրպագուները պետք է հպարտանան մեզնով և մեր կատարած աշխատանքով։ Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց սա ֆուտբոլ է։ Մրցակիցն օգտվեց իր հնարավորություններից։
Մենք վերահսկում էինք խաղը, սակայն մեր բախտը մի փոքր չբերեց. ոչնչից 11-մետրանոց բերեցինք մեր դարպասին»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ