Սիթին և Յունայթեդը պատրաստ են վճարել Լայպցիգի պաշտպանի հրաժարագինը
«Լայպցիգի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն հայտնվել է մանչեսթերյան երկու ակումբների՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Խաղացողի և ակումբի միջև պայամանգրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, սակայն, ամենայն հավանականությամբ, նրա ծառայություններով հետաքրքրված ակումբները կակտիվացնեն նրա պայմանագրում նշված հրաժարագինը, որպեսզի մյուս տարվա ամռանն ավելի շատ մրցակիցներ չունեն նրա համար պայքարում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, խաղացողի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո, երկու մանչեսթերյան ակումբները պատրաստ են վճարել այդքան գումար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր հավանությունն է տվել Ուպամեկանոյի տրանսֆերին, քանի որ ցանկանում է Սերխիո Ռամոսի և Ռաֆայել Վարանի համար ձեռք բերել արժանի փոխարինող։
# Դայո Ուպամեկանո, Զինեդին-Զիդան, Լայպցիգ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ