Սիթին քարը քարի վրա չթողեց Լիդսին` 7 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 17-րդ տուրը. «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։
Ողջ հանդիպման ընթացքում Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին հսկայական առավելություն և մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կևին դե Բրոյնեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեք Գրիլիշը, Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզը, Ջոն Սթոունզն ու Նաթան Ակեն։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 41 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Լիդսը» մնաց 16 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիդս, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Ջոն Սթոունզ, Ռիյադ Մարեզ, Ֆիլ Ֆոդեն