Սիթին էլ ավելի է մոտենում անընդմեջ հաղթանակների՝ Բավարիայի տպավորիչ ռեկորդին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում մրցաշարի միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմպտոնին» և առավելության հասավ 4։1 հաշվով, ինչը Պեպ Գվարդիոլայի տղաների 21-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում։
Ինչպես տեղեկացնում է Sports.ru պարբերականը, այս ցուցանիշով «քաղաքաբնակները» 3-րդն են եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում։
Առաջատարը «Բավարիան» է, որը 2020 թվականին Հանսի Ֆլիկի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անընդմեջ տոնել 23 հաղթանակ։ Մյունխենցիներին հաջորդում է Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը», որը 2014 թվականին իր անընդմեջ հաղթանակների քանակը հասցրեց 22-ի։
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի շրջանակում վաստալել է 65 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով արդեն 15 միավոր։
Հատկանշական է, որ Գվարդիոլայի թիմի հաջորդ մրցակիցը հենց «Յունայթեդն» է լինելու։ Մանկունյական ակումբները միմյանց դեմ կմրցեն Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Սիթիի» «Էթիհադ» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բավարիա, Կառլո Անչելոտի, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ, Վուլվերհեմփթոն