Միլինկովիչ-Սավիչ. «Ամեն ինչ սելֆիով և գրկախառնությամբ ավարտվեց. գարեջուր գնեցի Ռոմայի այն երկրպագուների համար, ովքեր վիրավորել էին ինձ»
Լացիոյի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը պատմել է մի անգամ սկզբունքային մրցակից «Ռոմայի» երկրպագուներին հանդիպելու դեպքի մասին։
«Երիտասարդ երկրպագուները կարող են խնդիրներ առաջացնել։ Մի անգամ ընթրիքից հետո ես տուն էի գնում և ճանապարհին հանդիպեցի մի խումբ երկրպագուների, որոնք ինձ սկսեցին հայհոյել, վիրավորել։
Ես որոշեցի չհրահրել կոնֆլիկտ և դրա փոխարեն գնեցի մեկ արկղ գարեջուր։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ գրկախառնվեցինք և սելֆի արեցինք»,- սերբ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում LazioLand-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «արծիվների» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Միլինկովիչ-Սավիչը, անց է կացրել 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Լացիո, Ռոմա, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ