Սերբերի դասագրքային տպավորիչ հակագրոհն ու Կոստիչի գոլը🎥
Աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Սերբիայի հավաքականը A խմբի շրջանակում Բելգրադում մրցում է Պորտուգալիայի հավաքականի դեմ։
Հանդիպման 60-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականը անկյունային հարված էր իրացնում, որի անհաջող խաղարկումից հետո բալկանյան հավաքականը նետվեց կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում էլ Ֆիլիպ Կոստիչը հավասարեցրեց հաշիվը՝ այն դարձնելով 2։2։
Հատկանշական է, որ սերբերի հակագրոհը բավական ուսուցողական և տպավորիչ ստացվեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Պորտուգալիայի հավաքական, Սերբիայի հավաքական, Ֆիլիպ Կոստիչ