Սենեգալը սկանդալային խաղում հաղթեց Մարոկկոյին` դառնալով Աֆրիկայի գավաթակիր 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակը ներառյալ 1:0 հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին։
Հանդիպման հիմնական ժամանակը սկանդալային վերջաբան ունեցավ։
Սենեգալցիների պաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆը սեփական տուգանային հրապարակում 90+6-րդ րոպեին կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի վինգեր Բրահիմ Դիասի նկատմամբ։
Հանդիպման գլխավոր մրցավար Ժան-Ժակ Նդալան դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց Մարոկկոյի օգտին։
Մրցավարի որոշումից հետո սենեգալցիները հրաժարվեցին շարունակել պայքարը և հեռացան խաղադաշտից։
Հանդիպումը կանգ առավ մոտ 15 րոպեով, բայց Սենեգալի հավաքականի ավագ Սադիո Մանեի` խաղընկերների հետ բանակցելուց հետո «Տերանգայի առյուծները» վերադարձան խաղադաշտ։
11-մետրանոցն իրացնելու մոտեցավ Բրահիմ Դիասը, բայց նրա` «Պանենկա» տեսակի հարվածից հետո սենեգալցիների դարպասապահ Էդուար Մենդին հեշտությամբ որսաց գնդակը։ Չիրացված 11-մետրանոցը գրանցվեց 90+24-րդ րոպեին։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ 94-րդ «Վիլյառեալի» կիսապաշտպան Պապե Գույեն հիասքանւ գոլ խփեց` հաղթանակ պարգևելով Պապ Թիավի գլխավորած թիմին։
Այսպիսով, Սենեգալը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աֆրիկայի չեմպիոն։ «Տերանգայի առյուծները» նախորդ անգամ տիտղոսը վաճել էին 2022 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml