Սելթիկը վերադառնում է փառքի գագաթնակետ` ջախջախելով Ռեյնջերսին🎥

Սելթիկը վերադառնում է փառքի գագաթնակետ` ջախջախելով Ռեյնջերսին🎥

03/02/2022 - 01:47

Շոտլանդական Պրեմիերշիփի 22-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Old Firm դերբին, որի շրանակում «Սելթիկը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեյնջերսի» դեմ։

«Կելտերը» առաջին կեսում պարզապես շոկի ենթարկեցին մրցակցին և նախքան ընդմիջման գնալը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Ռեյնջերսի» դարպասը. դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ, ճապանոցի կիսապաշտպան Ռեո Հատատեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լիել Աբադան։

Երկրորդ խաղակեսում Անգե Պոստեկօղլուի սաները նախաձեռնությունը զիջեցին մրցակցին, որը ոչինչ չկարողացավ առաջարկել։

Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Սելթիկը» հաղթեց 3:0 հաշվով։

Նշենք, որ «Սելթիկը» «Ռեյնջերսի» դեմ վերջին 7 խաղերում տոնեց առաջին հաղթանակը։

Նախորդ 7 հանդիպներից 6-ն ավարտվել էր «Ռեյնջերսի» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «Սելթիկը» վաստակեց 57 միավոր, շրջանցեց «Ռեյնջերսին» ու գլխավորեց Պրեմիերշիփի մրցաշարային աղյուսակը։

«Ռենջերները» մնացին 56 միավորով ու նահանջեցին 2-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023