Սելարայանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ` օգնելով «Բելգրանոյին» հաղթել «Բանֆիլդին» 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի չորրորդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։
33-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ։
«Բանֆիլդի» հայտացուցակում էր Հայաստանի հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։
«Բելգրանոն» Կլաուսուրայի A խմբում 7 միավորով երկրորդ տեղում է, «Բանֆիլդը»` 4 միավորով 12-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Բանֆիլդ, Բելգրանո, Թոմաս Ադորյան, Լուկաս Սելարայան, Կլաուսուրա, Հայաստանի-հավաքական