«Սա թեատերական խմբակ չէ». Անչելոտին` Էնդրիկի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղից (1:0) հետո քննադատել է ակումբի հարձակվող Էնդրիկին.
«Նա պետք է այդպես չվարվեր։ Էնդրիկը երիտասարդ է և շատ բան ունի սովորելու։ Նա պետք է հարվածեր այդ դրվագում։ Սա թետարական խմբակ չէ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Խետաֆեի» դեմ խաղում 18-ամյա ֆուտբոլիստը 56-րդ րոպեին մեն-մենակ է մնացել մրցակցի դարպասապահ Դավիդ Սորիայի դիմաց և փորձել «կախած» հարվածով աչքի ընկնել, սակայն չի կարողացել գրավել դարպասը։
Այդ դրվագից 8 րոպե անց Անչելոտին փոխարինել է երիտասարդ ֆուտբոլիստին։
Էնդրիկն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 33 խաղում 7 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էնդրիկ, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ