Սաքոոոո!!! Սարգիս Ադամյանը գրավեց Բորուսիայի դարպասը?
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ մրցում է «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո դորտմունդյան ակումբը հաղթում էր 0։1 հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Մարիո Գյոթցեն։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, սակայն ընդմիջմանը դուրս եկավ փոխարինման և 79-րդ րոպեին հյուրերի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում բոլորից շուտ կողմնորոշվեց և գրավեց Ռոման Բյուրկիի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
# Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան