Սարին հռոմեական դերբիում հաղթանակը նշել է Լացիոյի խորհրդանիշ արծվի հետ🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում կայացած հռոմեական հերթական դերբիի շրջանակում «Լացիոն» գոլառատ խաղում 3:2 հաղթեց «Ռոմային»։
Խաղից հետո «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտեցել է մարզադաշտի աշխատակիցներից մեկին և խնդրել մոտեցնել ակուկբի խորհրդանիշ համարվող արծվին` Օլիմպիային։
Սարին իր ձեռքի վրա բարձացրել է արծվին և երկրպագուների հետ տոնել բաղձալի հաղթանակը։
Հավելենք, որ Օլիմպիան էգ արծիվ է։ Այն արդեն 10 տարի է «Լացիոյի» յուրաքանչյուր տնային խաղից առաջ պտույտ է կատարում «Օլիմպիկո» մարզադաշտի ողջ երկայնքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լացիո, Մաուրիցիո Սարի, Ռոմա