Սարգիս Ադամյանը վերադարձել է խաղադաշտ🎥
Հայաստանի հավաքականի և «Հոֆֆենհայմի» վինգեր Սարգիս Ադամյանը գրեթե 7 ամիս անց վերադարձել է խաղադաշտ։
«Հոֆֆենհայմն» այսօր՝ օգոստոսի 29-ին, ընկերական հանդիպում է անցկացրել «Մայնցի» դեմ՝ հաղթելով 2։1 հաշվով։
Հայ ֆուտբոլիստը եղել է իր թիմի պահեստայինների նստարանին և փոխարինման է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին։
Կողմերն այս պահին երկրորդ ընկերական հանդիպում են անցկացնում։ Ադամյանը կրկին մնացել է պահեստայինների նստարանին։
Հիշեցնենք, որ հայազգի 27-ամյա ֆուտբոլիստը փետրվարին կոճի վնասվածք էր ստացել, ինչից հետո ենթարկվել էր վիրահատության։ Ադամյանը վերջին անգամ խաղադաշ էր դուրս եկել սույն թվականի փետրվարի 1-ին։
# ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Հոֆֆենհայմ, Մայնց, Սարգիս-Ադամյան