Սամդորիայի խաղացողնրեից մեկը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Սամդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ակումբի ֆուտբոլիստներից մեկի մոտ կրկնակի կորոնավիրուս է հաստատվել։
«Խաղացողներից մեկը, ով վարակված էր կորոնավիրուսով, բացասական թեստից հետո նա տնային պայմաններում վերսկսել էր մարզումները, ինչից հետո նրա մոտ թեստը կրկին դրական արդյունքն է ցույց տվել, այդ իսկ պատճաով ցանկանում եմ նշել, որ մենք պետք է շարունակենք պահպանել զգուշավորություն։
Եթե մենք ցանկանում ենք կրկին ֆուտբոլ խաղալ, ապա բոլորը պետք է առողջ լինեն և պետք է մի քանի անգամ թեստ հանձնենք»,- նշել է իտալացի մասնագետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջենովական ակումբի կազմում 7 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով։
# Կլաուդիո Ռանիերի, կորոնավիրուս, Սամպդորիա