Սալիբան կրկնեց Վան Դեյկի տպավորիչ ռեկորդը 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքի` Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տվյալները թարմացնելուց հետո «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբայի տրանսֆերային արժեքը դարձել է 100 միլիոն եվրո։
Ֆրանսիացի պաշտպանի արժեքն ավելացել է 10 միլիոնով։
25-ամյա ֆուտբոլիստը դարձավ պատմության մեջ միայն երկրորդ պաշտպանը, որի տրանսֆերային արժեքը հասնում է 100 միլիոն եվրո։ Այժմ Սալիբան աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանն է։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, որի արժեքը 2019թ. սեպտեմբերի 12-ի թարմացումից հետո նույնպես դարձել էր 100 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Արսենալ, Լիվերպուլ, Վիլիամ Սալիբա, Վիրջիլ-վան-Դեյկ