Սալահը կրկնել է Շերինգհեմի, գերազանցել՝ Ռունիի ռեկորդը
Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը, որի մեկնարկային տուրում մրցեցին «Լիվերպուլն» ու «Լիդսը»։
«Լիվերպուլը» մեծ դժվարությամբ հաղթեց 4։3 հաշվով, իսկ Մոհամեդ Սալահը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում OptaJoe-ն, եգիտպացի հարձակվողը առաջնության մեկնարկային տուրում գոլի հեղինակ է դառնում արդեն 4-րդ անգամ անընդմեջ՝ կրկնելով «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յուանյթեդի» նախկին հարձակվող Թեդի Շերինգհեմի ռեկորդը, ով 1992-96 թվականների ընթացում նույնպես չորս անգամ անընդմեջ մեկնարկային խաղերում դարձել էր գոլի հեղինակ։ Այդ տարիներին անգլիացի հարձակվողը հանդես էր գալիս «շնաձկների» կազմում։
Բացի դրանից «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի շրջանակում արդեն տանում է 35-րդ անընդմեջ հաղթանակը, երբ գոլի հեղինակ է դառնում Մոհամեդ Սալահը։ Այդ ցուցանիշով 28-ամյա վինգերը գերազանել է «ՄՅՈՒ»-ի նախկին գոլահար Ուեյն Ռունիի ցուցանիշը։ «Յունայթեդը» 2008-11 թվականներին տարել էր 34 անընդմեջ հաղթանակ, երբ գոլի հեղինակ էր դարձել անգլիացի հարձակվողը։
Եգիպտացի հարձակվողը ևս մեկ հետաքրքիր ցուցանիշ է գրանցել․ Մո Սալահը մերսիսայդյան ակումբի մարզաշապիկով տնային 63 խաղում արդեն դարձել է 51 գոլի հեղինակ։ Միայն «Բլեքբեռնի» և «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերն է այդ ցուցանիշին հասել ավելի արագ։ ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն տնային խաղերում 50 գոլի սահմանագիծը հատել էր 47 խաղում։
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Թեդի Շերինգհեմ, Լիդս, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոհամեդ-Սալահ, Ուեյն-Ռունի, Տոտենհեմ