Ռուսաստանը պատրաստվում է Եվրո-28-ի և Եվրո-32-ի անցկացման հայտ ուղարկել
Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ին ծանուցում ուղարկել` առաջիկա Եվրոպայի առաջնություններից մեկն անցկացնելու համար։
«Պատրաստվում ենք հայտ ներկայացնել Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման համար։
Ե՞րբ ենք դիմելու։ Այդ հարցը պետք է գործադիր մարմնի հետ ճշտել»,- նշել է ՌՖՄ-ի գործկոմի անդամ Սերգեյ Անոխինը։
Աղբյուրի փոխանցմամբ` մրցաշարի անցկացման հարցը բարձրացրել է ՌՖՄ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ալաևը։ Կազմակերպության հուսով է, որ հայտի ներկայացումը հնարավորություն կտա վերականգնել ՈՒԵՖԱ-ի հետ երկխոսությունը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորցած` ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ին հեռացրել են իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։
Նշենք, որ Եվրո-2028-ի և Եվրո-2032-ն ընդունող երկրները հայտնի կդառնան 2023 թ. սեպտեմբերին։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Եվրո-2028-ն անցկացվելու է Մեծ Բրիտանիայում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2028, Եվրո-2032, Եվրոպայի առաջնություն, ՈւԵՖԱ, Ռուսաստանի հավաքական, Ռուսաստանի ֆուտբոլային միություն, ՖԻՖԱ